Կալլասը ռուսաստանցի նախկին մարտիկներին անվանել է եվրոպական անվտանգության ռիսկ
ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Կայա Կալլասը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում դեռևս չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցած ռուսաստանցի մարտիկների՝ ԵՄ մուտքն արգելելու հարցում, սակայն խոստացել է շարունակել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։
«Ինչ վերաբերում է նախկին մարտիկներին. այս թեմայով աշխատանքը կշարունակվի, քանի որ այստեղ, անշուշտ, առկա է ռիսկ եվրոպական անվտանգության համար, չի կարելի այդ մարդկանց Եվրոպա գալու հնարավորություն ընձեռել»,- հայտարարել է նա ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Կալլասը պնդել է, թե Ուկրաինայում «ԵՄ-ն մարտական գործողությունների մասնակիցներին հասարակության մեջ վերաինտեգրելու համար հոգեբանական օգնության ցուցաբերման ծրագրեր է իրականացնում»։
Նա միաժամանակ հանդես է եկել պնդմամբ, ըստ որի Ռուսաստանը նման աշխատանք չի տանում, ուստի այդ մարդիկ վտանգավոր են: Իրականում հատուկ ռազմական գործողության մարտիկների հոգեբանական օգնության անվճար, շուրջօրյա ծրագրերն ու հարթակները գործում են ամբողջ Ռուսաստանում։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Ինձ դատի տալը նույնն է, ինչ Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղալը. Մարուքյանի արձագանքը Փաշինյանի հայցին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը իր youtube- յա...