Տնտեսություն

Swarovski-ն ամբողջությամբ դուրս է եկել ռուսական բիզնեսից

Gohar Vardanyan 86 դիտում
Swarovski-ն ամբողջությամբ դուրս է եկել ռուսական բիզնեսից

Ավստրիական Swarovski ընկերությունն ամբողջությամբ ավարտին է հասցրել ռուսական բիզնեսից իր դուրս գալը։ Այս մասին հայտնում է Austrian Press գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Ալեքսիս Նազարդին։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանից դուրսբերումն ամբողջությամբ ավարտվել է այս տարվա ընթացքում։ 

Հիշեցնենք, որ Swarovski ընկերությունը, որը վաճառում է բյուրեղյա զարդեր, ժամանակավորապես փակել է իր խանութները Ռուսաստանում և դադարեցրել ապրանքների առցանց վաճառքը 2022 թվականի մարտին։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհում թվով 4-րդ սուրճ արտադրող, գերմանական Tchibo GmbH ընկերությունը լքել է Ռուսաստանը։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250