Շոգի պատճառով Ֆրանսիան ժամանակավորապես դադարեցրել է 3 ատոմակայանի աշխատանքը
Ֆրանսիան ժամանակավորապես դադարեցրել է երեք միջուկային ռեակտորի աշխատանքը՝ երկրում շարունակվող ուժեղ շոգի պատճառով։
Euronews-ի հաղորդմամբ՝ պետական էներգետիկ ընկերությունը՝ EDF-ը, հայտնել է, որ ևս յոթ ռեակտոր կարող է աշխատել նվազեցված հզորությամբ։
Ընկերության պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է շրջակա միջավայրի պաշտպանության պահանջներով։ Ատոմակայանները գետերի ջուրն օգտագործում են ռեակտորների հովացման համար, իսկ շոգ եղանակի պայմաններում ջրի ջերմաստիճանն արդեն բարձրացել է։ Այդ պատճառով անհրաժեշտ է խուսափել գետեր չափազանց տաք ջուր արտանետելուց։
EDF-ը նշել է, որ միջուկային անվտանգության որևէ վտանգ չկա, իսկ սահմանափակումները նպատակ ունեն պաշտպանել ջրային բուսականությունն ու կենդանական աշխարհը։
Դադարեցվել է Գոլֆեշի, Բյուգեի և Շոուզի ատոմակայանների երեք ռեակտորի աշխատանքը։ Ընկերության տվյալներով՝ դրանց ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 3,65 գիգավատ, ինչը Ֆրանսիայի միջուկային արտադրական հզորության մոտ 6 տոկոսն է։
Ֆրանսիայում սա վերջին շաբաթներին երկրորդ դեպքն է, երբ ծայրահեղ շոգի պատճառով EDF-ը ստիպված է լինում սահմանափակել ատոմակայանների աշխատանքը։ Երկիրը ներկայում գտնվում է հերթական շոգ ալիքի ազդեցության տակ, և շրջանների ավելի քան մեկ երրորդում հայտարարվել է բարձր ջերմաստիճանի վտանգի ամենաբարձր մակարդակ։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել
Փարիզից շուրջ 60 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ֆրանսիայի իշխանությունները հայտն...
Մինչև 5 տարեկան երեխաների վնասվածքների պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է․ ԱՆ
Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից վայր ըն...
Հեղեղներ Դաղստանում․ ջրի տակ են անցել ճանապարհներ, վնասվել են կամուրջներ
Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով գետերի մակարդակը կտրուկ բարձրացել է՝ առաջացնելով հեղ...
Տավուշում 19-ամյա տղայի մարմինը դուրս են բերել գետից
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա երիտասարդի մարմ...