Տնտեսություն

Հայաստանում ֆերմերները բողոքում են ծիրանի գնման գներից․ Քերոբյան

Հայաստանում ֆերմերները բողոքում են ծիրանի գնման գներից․ Քերոբյան

Հայաստանում ֆերմերներն արդեն բողոքում են ծիրանի գնման գներից։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

 

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մյուս երկրները զգալի սուբսիդավորում են իրականացնում։

 

«Օրինակ, Ուզբեկստանը սուբսիդավորում է ծիրանի արտահանման լոգիստիկ ծախսերը»,-նկատել է նախարարը:
 

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ անհրաժեշտ է արագ վերլուծել իրավիճակը հայկական շուկայում և արտահանման շուկաներում։
 

«Պետք է արագ լուծում տալ եւ փորձել ապահովել գյուղացիների բերքի պատշաճ գնումը»,- ասել է Քերոբյանը: 

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250