Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական քվեարկությունը
Իսրայելի խորհրդարանը ժամանակավորապես դադարեցրել է Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ իրականացված «բռնությունները» որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ քվեարկությունը։
JNS-ի հաղորդմամբ՝ Իսրայելի կառավարության պաշտոնյան հայտնել է, որ նախատեսված քվեարկությունը կասեցվել է։ Որոշումը կայացվել է տարածաշրջանում լարվածության աճի պայմաններում։
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել այդ նախաձեռնությանը։ Նախատեսվում էր, որ վերջնական որոշումը պետք է ընդուներ երկրի խորհրդարանը՝ Կնեսեթը։
Իսրայելը նախկինում պաշտոնապես չէր ճանաչում Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։ Սակայն վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին կառավարությունը որոշել էր առաջ մղել այդ հարցը։
Թուրքիան Իսրայելի կառավարության որոշումը քննադատել էր՝ այն որակելով «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։
Ավելի վաղ Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը քննադատել էր նաև Ադրբեջանը՝ կոչ անելով վերանայել այդ որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...