ԵԱՏՄ-ի հետ Ադրբեջանի առևտրաշրջանառությունը կազմել է 4,7 մլրդ դոլար. Ասադով
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր մասնակցել է Սոչի քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Ասադովն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Ընդգծվել է, որ փոխհարաբերությունների հիմնարար վեկտորը առեւտրատնտեսական փոխգործակցությունն է։
Ասադովի խոսքով՝ անցած տարվա արդյունքներով ԵԱՏՄ երկրների հետ Ադրբեջանի առեւտրաշրջանառությունն աճել է 31 տոկոսով եւ կազմել 4,7 մլրդ դոլար։ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ կազմել է մոտ 9 տոկոս։
Նշվել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ եւ Միջին միջանցք տրանսպորտային երթուղիների կարեւոր օղակ։