Ինչ են գնում հայերը Wildberries-ից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առեւտրի կազմակերպությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի բնակիչների առեւտրային նախասիրությունների մասին, որ Հայաստանի բնակիչներն ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին։ Ամենամեծ պահանջարկը վայելել են կանանց շրջազգեստները։ Պահանջարկն ավելացել է 6 անգամ։ 3 անգամ ավելացել է կոսմետիկ պարագաների պահանջարկը, 7 անգամ՝ սպորտային հագուստի եւ տոնական պարագաների։ Հայաստանցիներն ավելի ու ավելի հաճախ են առցանց ապրանքներ պատվիրում։
Մեծ թվով հայ կանայք սկսել են իրիկնային կորսետներ պատվիրել։ Մեծ պահանջարկ են վայելում բնական կաշվից ամառային սանդալները եւ դասական «լոդըչկաները»։ 5 անգամ աճել է սարաֆանների, 9 անգամ՝ պորտը բաց տոպերի, 4 անգամ՝ շորտերի պահանջարկը։ Հայերը սկսել են անգամ առցանց գրքեր պատվիրել, 3 անգամ աճել է սիրավեպերի պահանջարկը»:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Հունիսի 7-ին, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճ...
Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը․ Sputnik
Հայաստանում առայժմ հաշվում են, թե որքան վնաս կկրի երկրի ավիացիոն ոլորտը և որքանով կկրճատվի ուղևորահոսքը ՀՀ օդանավակայանն...
Հարկ կլինի ավելի շատ պետտուրք վճարել մեքենաների ժամանակավոր պահպանության համար. նախագիծ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Ն...
ՔՊ-ում խառն են․ մգեցված ապակիների մասին որոշումը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշումը մեղմացնելը մեծ իրարանցում է առաջացրել ի...