Հարկ կլինի ավելի շատ պետտուրք վճարել մեքենաների ժամանակավոր պահպանության համար. նախագիծ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմնի կողմից մաքսատուն-վարչության տարածքից տրանսպորտային միջոցների բացթողումն իրականացնել մաքսատուն-վարչության տարածքի համար նախատեսված թողունակությանը համապատասխան: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ ՊԵԿ-ի, պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ:
Մասնավորաբար, ներկայումս օրենքով գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության (Գյումրու ԱՏԳ կենտրոնի) տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում: Դա պայմանավորված է նրանով, որ նոր ներմուծվող տրանսպորտային միջոցների ժամանման պարբերականությունը մաքսատան տարածք գերազանցում է մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածքներից տրանսպորտային միջոցները դուրս բերելու պարբերականությանը:
ՊԵԿ-ը կարծում է, որ դա պայմանավորված է նրանով, որ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերով գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է մերձակայքի մյուս կայանատեղիներում տրանսպորտային միջոցների կայանելու համար վճարվող գումարների մեծությունների մակարդակներից: Այս ամենը հաշվի առնելով էլ, ՊԵԿ-ն առաջարկում է սահմանել պետական տուրքի գործող դրույքաչափերից առավել բարձր (համադրելի) դրույքաչափեր մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար: Նախագիծն ակտիվորեն քննարկվում է հանրային հարթակում՝ «վաստակելով» դեմ ձայներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են գնում հայերը Wildberries-ից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առեւտրի կազմակերպությունը տեղեկատվություն...
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Հունիսի 7-ին, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճ...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտր...
Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը․ Sputnik
Հայաստանում առայժմ հաշվում են, թե որքան վնաս կկրի երկրի ավիացիոն ոլորտը և որքանով կկրճատվի ուղևորահոսքը ՀՀ օդանավակայանն...