Հասարակություն

Հնդկաստանում նորապսակները հանկարծամահ են եղել առաջին ամուսնական գիշերը

Julya
Հնդկաստանում նորապսակները հանկարծամահ են եղել առաջին ամուսնական գիշերը

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում նորապսակները մահացել են հարսանիքի հաջորդ գիշերը, այս մասին գրում է РИА Новости-ն հղում տալով India Today-ին։ Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Բահրայչ շրջանի գյուղերից մեկում։

Քսաներկու տարեկան մի երիտասարդ ամուսնացել է իր 20-ամյա սիրելիի հետ, հարսանիքից հետո նրանք մեկուսացել են իրենց սենյակում, իսկ հաջորդ առավոտյան նրանց գտել են մահացած։

Ինչպես նշում է թերթը, պատմությունն ավելի առեղծվածային է դարձել, երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ նորապսակների մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Այս տեղեկությունը հաստատել են տեղի ոստիկանությունից։

Թե կոնկրետ ինչը կարող է հանգեցնել սրտի կաթվածի, չի նշվում: Նորապսակների աճյունները դիակիզվել են փեսայի հայրենի գյուղում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250