Հասարակություն
Բլոգեր Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամի չափով
Julya
Բլոգեր Միքայել Բադալյանի գործով փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Միքայել Բադալյանի դատավճռի հետ համաձայն չէ։
«Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամի չափով։ Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք և այն կբողոքարկենք վերաքննության կարգով»,- գրել է փաստաբանը։
Նշենք, որ բլոգերին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Հիշեցնենք՝ բլոգերը 2022թվականի ապրիլի 11-ին իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում էր տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր Հայաստանում։ Բադալյանը 2022թվականի ապրիլի 22-ին Ազատության հրապարակից բերման ենթարկվեց և ձերբակալվեց։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
Julya
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Julya
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
Julya
Ո՞ր հեռախոսներն են «Պեգասուս»-ի վարակումների համար խոցելի. մեդիափորձագետ
Julya
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
5.0
Ոստիկանության 5 ծառայող ազատվել է աշխատանքից
Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենի գործով նոր զարգացումներ կան
Դավիթ Մինասյանը գտնվում է վերակենդանացման բաժնում. փաստաբան
3.3