Տնտեսություն
Բիձինա Իվանիշվիլին Credit Suisse-ի դեմ դատից հետո 926 միլիոն դոլար փոխհատուցում կստանա
Միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 926 միլիոն դոլար փոխհատուցում կստանա Սինգապուրում Credit Suisse-ի դուստր ձեռնարկության դեմ դատը շահելուց հետո, գրել է AP-ն։
Ըստ Սինգապուրի միջազգային առևտրային դատարանի` Իվանիշվիլին 2004 թվականին ավելի քան 1,1 միլիարդ դոլար է ներդրել բանկի` Credit Suisse Trust Limited-ի կողմից վերահսկվող հավատարմագրում, իսկ «այն կառավարող աշխատակիցն 9 տարվա ընթացքում «յուրացրել է միլիոնավոր դոլարներ»՝ նախքան բռնվելն ու բանտարկվելը»։
«Այսօր հրապարակված վճիռը սխալ է ու շատ կարևոր իրավական խնդիրներ է առաջացնում»,- նշվում է Credit Suisse-ի հայտարարության մեջ:
Credit Suisse Trust Limited-ը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Արարատյան դաշտում և Աշտարակում մեղուների 60-70%-ը սատկել է․ որն է պատճառը
Հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան․ Քերոբյան
Ավելին Տնտեսություն բաժնից
Ադրբեջանը դիզվառելիք է ուղարկում Հայաստան
Թիմ Քուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
5.0