Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան․ Քերոբյան
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` սա խնդիր է, որ ազդելու է խաղողի մթերման վրա։
«Մենք պետք է ընդհանուր առմամբ տեսնենք, թե ինչպիսին է միջավայրը, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ գիտեք, որ կառավարությունը կարողանում է ինչքան հնարավոր է արագ արձագանքել տեղի ունեցածին` չեմ ասի իդեալական և լավագույն ձևով, բայց անցնցում»,– ասել է Քերոբյանը։
Սվելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիական Pernod Ricard կոնցեռնը դադարեցրել է ալկոհոլի մատակարարումը Ռուսաստան։ Կոնցեռնը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ դադարեցնում է իրեն պատկանող ալկոհոլային մի քանի ապրանքանիշների, այն է՝ Ararat, Chivas Regal, Absolut և Jameson-ի արտադրանքների վաճառքը Ռուսաստանում։
«Pernod Ricard-ը կարող է հաստատել, որ 2023 թվականի ապրիլի վերջին դադարեցրել է իր միջազգային ապրանքանիշերի բոլոր մատակարարումները Ռուսաստան», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ մի քանի ամիս կպահանջվի, որ ընկերությունը դադարեցնի վաճառքը Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ ապրիլին կոնցեռնի մաս կազմող շվեդական Absolut-ը նույնպես դադարեցրել է մատակարարումները Ռուսաստանի Դաշնություն։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ մասամբ կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա, սակայն դա բուռն արձագանք էր առաջացրել Շվեդիայում, որին հաջորդել էր մատակարարումները դադարեցնելու որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
ԱՄՆ-ն արտահանման նոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք ներառում են նաև Հայաստանից և Ղրղզստանից ընկերությու...
Հայաստանը՝ Ռուսաստանին պատժամիջոցային ապրանքների առանցքային մատակարար․ WSJ
Նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ դարձել են հիմնական տարանցիկ հանգույցներ ԱՄՆ-ի և Եվրոպայի համակարգչային չիպե...
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով&nb...
Սարսանգի ջրամբարի ցամաքումը լուրջ հետևանքներ կառաջացնի. Արցախի ԱԳՆ
Սարսանգի ջրամբարի ցամաքումը բնապահպանական լուրջ հետևանքներ կառաջացնի տարածաշրջանի ողջ էկոհամակարգի համար․ Արցախի, ինչպես...