Հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
ԱՄՆ-ն արտահանման նոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք ներառում են նաև Հայաստանից և Ղրղզստանից ընկերություններ, որոնք իբր կապված են Ռուսաստանի Դաշնության հետ, գրում է Kommersant․ru-ն։
Ինչպես նշվում է ԱՄՆ Առևտրի նախարարության հայտարարության մեջ, լաբորատոր սարքավորումներ և քիմիական նյութեր վաճառող հայկական Medisar ընկերությունը նույնպես հայտնվել է ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում։ Եվս մեկ ընկերություն ղրղզական է, իսկ մնացածը՝ ռուսական։ Ընդհանուր առմամբ՝ 71 ընկերություն է հայտնվել ԱՄՆ առևտրի նախարարության նոր պատժամիջոցների ցանկում, Վաշինգտոնը նրանց կասկածում է Ռուսաստանի ռազմապաշտպանական համալիրին աջակցելու մեջ։
Նոր սահմանափակումները, ի թիվս այլ բաների, վերաբերում են Կազանի վառոդի գործարանին, «Ավրորա» կոնցեռնին և Տուլայի մեքենաշինական գործարանին:
«Ցուցակում ավելացված լրացուցիչ 1224 արտադրված ապրանքների համր այժմ լիցենզիա կպահանջվի արտահանման կամ վերաարտահանման և Ռուսաստանի և Բելառուսի տարածք տեղափոխման համար», - նշվում է ԱՄՆ առևտրի նախարարության հայտարարության մեջ:
Ընդլայնվել է ԱՄՆ-ից Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս արտահանման արգելված ապրանքների ցանկը՝ հնաոճ իրեր, ալկոհոլ և ժամացույցներ։ Միացյալ Նահանգները նաև արգելք է դրել Ռուսաստանի Դաշնություն մի շարք հեռախոսների, ձայնագրիչների, խոսափողների և կենցաղային տեխնիկայի ներմուծման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան․ Քերոբյան
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային, տարած...
Հայաստանը՝ Ռուսաստանին պատժամիջոցային ապրանքների առանցքային մատակարար․ WSJ
Նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ դարձել են հիմնական տարանցիկ հանգույցներ ԱՄՆ-ի և Եվրոպայի համակարգչային չիպե...
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով&nb...
Սարսանգի ջրամբարի ցամաքումը լուրջ հետևանքներ կառաջացնի. Արցախի ԱԳՆ
Սարսանգի ջրամբարի ցամաքումը բնապահպանական լուրջ հետևանքներ կառաջացնի տարածաշրջանի ողջ էկոհամակարգի համար․ Արցախի, ինչպես...