Տնտեսություն

Գժվե՞լ են, ինչ է․ Պուտինը՝ Վրաստանում ռուսական վիզաների վերացմանը հաջորդած արձագանքի մասին

Գժվե՞լ են, ինչ է․ Պուտինը՝ Վրաստանում ռուսական վիզաների վերացմանը հաջորդած արձագանքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ զարմացած է վիզաների վերացման վերաբերյալ Վրաստանի արձագանքից։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ ՌԴ նախագահը ասել է «Բիզնես Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։
 

«Ինձ համար դրան հաջորդած արձագանքը լրիվ անակնկալ էր: Ես մտածեցի, որ բոլորը կասեն՝ «ահա, շնորհակալություն, լավ»: Ոչ, ինչ-որ լրիվ անհասկանալի փոթորիկ եղավ այս հարցում: Շատ տարօրինակ է։ Եվ պարզապես, ճիշտն ասած, անսպասելի: Երբ նայում եմ կողքից, կարծում եմ՝ լրիվ գժվել են, ի՞նչ է։ Ի՞նչ է կատարվում նրանց մոտ՝ այնտեղ, պարզ չէ»,- ասել է ՌԴ նախագահը։
 

Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, որ նման որոշում է կայացրել, այդ թվում՝ մոտեցող հանգստյան սեզոնի ֆոնին։ Նա պարզաբանել է, որ ցանկանում է աջակցել այն մարդկանց, որոնք ձգտում են կարգին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ հենց Վրաստանում, ինչպես նաև ռուս գործարարներին ու քաղաքացիներին, որոնք սիրում են հարևան երկիրը։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250