Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչին: Այս մասին ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ:
Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:
«Ինտեր»-ը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բունդեսլիգա. ՀՖՖ
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց Բունդեսլիգա: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: «Մեր ընտրանու հարձակվողը 4 տարվա պայմանագի...
Դիտարկվում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման տարբերակը
Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն դիտարկում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման տարբերակը: Տե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մխիթարյանը թիմակիցների հետ տոնել է Իտալիայի գավաթում հաղթանակը
Իտալիայի գավաթի եզրափակիչում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցել է «Ֆիորենտինայի» դեմ։ Այս մասին ավելի վաղ հայտ...
ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի տարբերանշանը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը: Այս մասին հայտնում...