Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Հաջորդ շաբաթն ԱԺ-ում թեժ է լինելու՝ բացի նրանից, որ երեքշաբթի մեկնարկելու են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատմանը 28 նախագիծ է ներկայացվել, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի եւ ԿԲ տարեկան հաշվետվությունները, ՀԾԿՀ անդամի, վճռաբեկի դատավորների ընտրություններ են լինելու, երկուշաբթի խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկելու է 2022-ի բյուջեի կատարողականը, որի մեկնարկին, ավանդույթի համաձայն, ներկա է գտնվում նաեւ կառավարության ղեկավարը։
Սակայն ուշագրավ է, որ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում ընդգրկված չէ ո՛չ Հռոմի միջազգային քրեական դատարանի ստատուտի նախագիծը, ո՛չ Թագուհի Թովմասյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու նախագիծը։ Այն դեպքում, որ ՔՊ-ականներն ասում էին, թե նախագիծը մշակման փուլում է եւ պետք է ներկայացվի երեքշաբթի մեկնարկող հերթական նիստերին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել․ Զուրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում...
ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատությ...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...