ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատության վերաբերյալ զեկույցը։ Ադրբեջանը ներառվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում: Այս մասին գրել է «Արցախպրես»-ը։
Զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։
Զեկույցում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման մասին:
«Միջազգային մարմինները և այլ կազմակերպություններ շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Փետրվարին նախկին մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն էր եկեղեցիներից հեռացնել Հայ Առաքելական արձանագրությունները, որոնք նա անվանել էր «անիրական»:
Ըստ ամենայնի, կառավարությունը հրաժարվել է այդ ծրագրից միջազգային հանրության վրդովմունքից հետո, իսկ մարտին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»,- ասված է փաստաթղթում:
USCIRF-ը խորհուրդ է տալիս ԱՄՆ կառավարությանը «ֆինանսավորում տրամադրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը ՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային վայրերի վերականգնման, պահպանման և պաշտպանության համար»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողան՝ 49,34%, Քըլըչդարօղլու՝ 45%․ Թուրքիայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդ...
1991-ին Արցախի ժողովուրդն ստեղծել է իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը․ Արցախի ԱԳՆ-ն՝ Միշելին
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հ...
Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպ...
Ինչ է քննարկվել 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը․ Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հ...