Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան:
Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով: Այս մասին գրել է 1lurer.am-ը։
«Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ վճիռները: Այդ փաստը մերոնք ներկայացրել են վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե»,- գրել է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրվելու դեպքում․ Չավուշօղլու
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազ...