Ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կողմից էսկալացիոն շարունակվող քաղաքականության ու Բրյուսելում մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է համարում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը: Այս մասին Փաշինյանը նշել է կառավարության նիստում:
«Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին: Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ, ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին, ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումն ու սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել»,-ասել է Փաշինյանը:
Նա Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է համարել, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը: Հայկական կողմն այս թեման քննարկում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այ...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...