ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։
Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ մե...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայաց...