ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ անհանգստացած ենք Հայաստան ներմուծվող թմրանյութերի լուրերից. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է դեպի Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին այն հարցին` ինչ տեղեկություններ ունի, և ինչ վարկածներ կան: 

 

«Դեռևս շատ բան չգիտեմ: Սա պրոֆիլային հարց չի, այս հարցին չեմ պատասխանի: Կարող եմ ասել` մենք շատ անհանգստացած ենք թե՛ նորություններով, թե՛ թմրամիջոցների հետ կապված իրավիճակով Հայաստանում»,- նշել է Քերոբյանը:  

 

Հիշեցնենք, որ երեկ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը հայտնաբերել է կոկաինի 2.7 տոննա ռեկորդային խմբաքանակ, որը Հայաստան էր ուղևորվում Էկվադորից, իսկ այսօր է, ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ՀՀ է ներմուծվել 1 տոննա «Կոկաին»:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն