Զելենսկին պատրաստ է ընտրությունների․ Reuters
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց է ընտրությունների անցկացման հարցում և համոզված է, որ կկարողանա հաղթել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ թեև պատերազմի մեկնարկից հետո նրա հանրային աջակցությունը որոշ չափով նվազել է, Զելենսկին շարունակում է պահպանել 50 տոկոսից բարձր վարկանիշ։
Գործակալության տվյալներով՝ Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները քննարկել են ընտրությունների և հանրաքվեի հնարավոր միաժամանակյա անցկացումը։ Հանրաքվեի օրակարգում նախատեսվում է դնել խաղաղության համաձայնագիրը, եթե այն ձեռք բերվի բանակցությունների արդյունքում։
Հինգ պաշտոնյաների փոխանցմամբ՝ քննարկումների ժամանակ ամերիկյան կողմը առաջարկել է այդ միջոցառումները կազմակերպել մայիս ամսին։
Ըստ գործակալության աղբյուրների՝ Վաշինգտոնը հանդես է եկել համեմատաբար սեղմ ժամանակացույցով՝ շեշտադրելով գործընթացի արագ կազմակերպման անհրաժեշտությունը։
Նշվում է, որ առաջարկված ժամկետները կարող են լինել անիրատեսական։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների և հանրաքվեի նախապատրաստումը պահանջում է զգալի ժամանակ և կազմակերպչական ռեսուրսներ։ Աղբյուրներից մեկը նշել է, որ ամերիկյան կողմը «չափազանց շտապում է», ինչը կարող է դժվարացնել գործընթացի լիարժեք իրականացումը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...