Մեկ սխալ, 620 հազար բիթքոյն. Bithumb-ի «նվիրատվությունը»
Հարավկորեական կրիպտոարժույթների բորսան սխալմամբ 620,000 բիթքոյն է փոխանցել ակցիայի մասնակիցներին։ Սակայն գումարի մեծ մասը հաջողվել է արագ վերադարձնել։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պարգևատրման հաշվարկներում տեխնիկական սխալի պատճառով 249 օգտատեր ստացել է միջինը 2,500 բիթքոյն:
Սխալը հայտնաբերելուց հետո բորսան ժամանակավորապես կասեցրել է հաշիվների գործարքները և սկսել է գումարի վերադարձը։ Ընկերության տվյալներով՝ վերադարձվել է 618,212 բիթքոյն, ինչպես նաև օգտատերերի կողմից արդեն վաճառված մետաղադրամների 93%-ը։ Մոտավորապես 125 բիթքոյն մնացել է չվերադարձված։
Բորսան հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մարդու սխալի պատճառով. աշխատակիցը նշել է վճարումը բիթքոյնով՝ կորեական վոնի փոխարեն։շ
Հարավային Կորեայի ֆինանսական կարգավորողը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ և կգնահատի բորսայի ջանքերը՝ օգտատերերին պաշտպանելու և սխալմամբ փոխանցված գումարները լիովին վերադարձնելու համար։
Մեկ բիթքոյն գինը ներկայումս կազմում է մոտ 67.7 հազար դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Այլմոլորակայիններ գոյություն ունեն. Բարաք Օբամա
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը։«Նրանք իրական են, բայց ես նրան...
Կարմրուկի բռնկում՝ Լոնդոնի հյուսիսում
Լոնդոնի հյուսիսում կարմրուկի բռնկման հետևանքով ավելի քան 60 երեխա է վարակվել:Էնֆիլդի յոթ դպրոց և մեկ մանկապարտեզ հայտնել...
4400 ձերբակալություն. ԱՄՆ-ում ներգաղթյալների կալանքի գործելաոճը չի փոխվում
ԱՄՆ դատարանները ավելի քան 4400 անգամ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության՝ ICE-ի կողմից ձերբակալությունները, ճանաչել են ա...
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզում «...