Ուկրաինան Հունգարիայի թշնամին է. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան թշնամական դիրքորոշում ունի Բուդապեշտի նկատմամբ՝ էներգետիկ հարցերի շուրջ իր պահանջների պատճառով։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոշտ հայտարարություն է արել Ուկրաինայի հասցեին՝ ընդգծելով, որ Կիևի դիրքորոշումը հակասում է Հունգարիայի ազգային շահերին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան մշտապես պահանջում է Բրյուսելից սահմանափակել Եվրամիության անդամ երկրների հասանելիությունը ռուսական էներգակիրներին։
«Կիևը անընդհատ պահանջում է, որպեսզի ԵՄ անդամները զրկվեն ռուսական էներգակիրներից։ Ով էլ դա ասի՝ նա Հունգարիայի թշնամին է։ Հետևաբար Ուկրաինան մեր թշնամին է»,- հայտարարել է Օրբանը։
Վարչապետը չի մանրամասնել, թե ինչպիսի հետագա քայլեր կարող են հետևել այս հայտարարությանը, սակայն վերջինս հերթական անգամ ընդգծում է Բուդապեշտի և Կիևի միջև առկա խոր տարաձայնությունները՝ հատկապես էներգետիկ քաղաքականության հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...