Ծրագրով նախատեսված ցուցանիշները կատարվել են․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում 2021-2026 թթ․ կառավարության ծրագրով նախատեսված բոլոր ցուցանիշները 2025 թվականի արդյունքներով իրականացվել են, իսկ որոշ դեպքերում՝ կրկնակի, եռակի և ավելի ծավալներով։
«Օրինակ, նախանշված է եղել յուրաքանչյուր տարի 1000 հա ինտենսիվ այգու հիմնում, 4,5 տարում՝ 4,516 հա։ Ցուցանիշը դրված է՝ կատարված է։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կլինի բարձր գերակատարում։
Ոռոգման արդիական համակարգերի տեխնոլոգիաներով 2021-2026 թթ․ պետք է ավելանային 3 հազար հա-ով։ 2025 դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 7 հազար հեկտարով ավելացել է, այսինքն, այս պահի դրությամբ գրեթե 2,5 անգամ ավելի։
Ջերմատնային տնտեսություններ՝ տարին մինչև 10 հա, 4,5 տարում ենթադրվում էր, որ պետք է հիմնվեր մոտ 45 հա, մինչդեռ արդեն հիմնվել է մոտ 80 հա, այս տարի մի քանի տասնյակ հեկտար էլ կմտնի շրջանառության մեջ»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...