Թրամփի սկանդալային տեսանյութը ցնցել է ԱՄՆ-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախօրեին հրապարակված տեսանյութը, որտեղ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, պատկերված են որպես կապիկներ, առաջացրել է կոշտ արձագանքներ և քննադատություն ամերիկյան քաղաքական դաշտում։
Հանրապետական սենատոր Թիմ Սքոթը, որը Կոնգրեսում իր կուսակցության միակ սևամորթ սենատորն է, կոչ է արել Թրամփին հեռացնել տեսանյութը Truth Social սոցիալական հարթակից։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ տեսանյութը իր տեսած ամենառասիստական նյութերից է և չի կարող կապված լինել Սպիտակ տան հետ։
Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը նույնպես քննադատել է Թրամփին՝ նրան մեղադրելով ռասիզմի և անհանդուրժողականության մեջ։ Նրա խոսքով՝ հանրապետականները պետք է հրապարակայնորեն դատապարտեն նախագահի հրապարակումը։ Նույն դիրքորոշումն են հայտնել նաև մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ և սենատորներ՝ Թրամփին ուղղակիորեն մեղադրելով ռասիզմի մեջ։
Սպիտակ տունը, արձագանքելով քննադատությանը, հայտարարել է, որ խոսքը համացանցում շրջանառվող սատիրիկ տեսանյութի մասին է, որտեղ Թրամփը ներկայացվում է որպես «ջունգլիների արքա», իսկ դեմոկրատները՝ «Առյուծ արքա» ֆիլմի կերպարների տեսքով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը կոչ է արել կենտրոնանալ ամերիկյան հանրությանը հուզող օրակարգային հարցերի վրա։
Թրամփի հրապարակումը քննադատել է նաև Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը՝ այն որակելով անընդունելի։ Նյութի շուրջ քննադատական հայտարարություններով հանդես են եկել նաև դեմոկրատ կոնգրեսական Հերբ Քոնաուեյը և Բարաք Օբամայի նախկին խորհրդական Բեն Ռոուդսը։


Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...