Գարեգին Բ-ն հանդիպել է ԶՈՒ-ում ծառայությունը դադարեցրած քահանաներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ զինված ուժերում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ միջավայրի ձևավորման, զինվորականների հավատքի, հայրենիքի հանդեպ սիրո և մարտական ոգու զորացման գործում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և պատասխանատվությամբ շարունակել իրենց հոգեփրկչական առաքելությունը ծառայության նոր վայրերում»,- այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Սպասվում է բուք, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքը՝ փետրվարի 7-ին
Rate.am Տարադրամի փոխարժեքները փետրվարի 7-ին։ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 376 դրամ, վաճառքի նվազագույն ար...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Հումքային շուկաներում ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը բարձրացել է։ «APA-Economics»-ի հաղորդմամ...