Խցանումը վերացվել է. 80 մեքենայի օգնություն է ցուցաբերվել
Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Այդ մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։
Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։
Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն և բուք. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Փետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհ...
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. Արա Զոհրաբյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, եւ քրեական վարույթի նպատակը Եպիսկոսաց ժողովը տապալելն էր։ Այս մասին...
Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ
Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առ...