Ձերբակալվել է ռուս գեներալի դեմ մահափորձ կատարողը
Իրավապահ մարմինները ձերբակալել են Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ իրականացված հարձակման կասկածյալին։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ հրապարակման՝ կասկածյալը արդեն տեղափոխվել է հարցաքննության, նախատեսվում է մեղադրանքի առաջադրում։ Խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը կարող է անցկացվել առաջիկայում։
Հավելենք՝ մի շարք տելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ ենթադրյալ հանցագործին տեղափոխում են Դուբայից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրա հետ ձերբակալվել է նաև հնարավոր համախոհը։ Պաշտոնական հաստատում այս տվյալների վերաբերյալ առայժմ չկա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մոսկվայում գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ է կատարվել։ Դեպքից հետո նա հոսպիտալացվել է։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...