Ռուսաստանում աշխատուժի սուր դեֆիցիտ է. Bloomberg
Ռուսաստանը բախվում է աշխատուժի լուրջ դեֆիցիտի և ստիպված է ներգրավել աշխատողներ Ասիայի մի շարք երկրներից: այս մասին գրում է Bloomberg-ը։
Ռուսաստանում աշխատուժի սուր պակաս է ձևավորվել ժողովրդագրական ճգնաժամի և Ուկրաինայի հետ կապված պատերազմի հետևանքով։ Հրապարակման համաձայն՝ իրավիճակը ստիպում է Մոսկվային ակտիվորեն որոնել աշխատողներ արտասահմանից՝ մասնավորապես Հնդկաստանից, Շրի Լանկայից և այլ երկրներից։
Գործակալության տվյալներով՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանին անհրաժեշտ կլինի շուրջ 11 միլիոն նոր աշխատող։ Արդեն այժմ օտարերկրյա աշխատուժը, այդ թվում՝ Հարավային Ասիայի երկրներից, Հյուսիսային Կորեայից և Չինաստանից, ներգրավվում է շինարարության, ռեստորանային բիզնեսի և սպասարկման ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...