Զելենսկին՝ պատերազմի ավարտի մասին
Աբու Դաբիում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի վերահսկման և պատերազմի մինչև ամառ ավարտին հասցնելու հարցերը։ UNIAN-ին, հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ մասին հայտնել է լրագրողներին՝ Աբու Դաբիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին նվիրված հայտարարության ժամանակ։
Զելենսկին նշել է, որ ռազմական ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մեխանիզմները, ինչպես նաև Միացյալ Նահանգների տեխնիկական մասնակցությունը այդ գործընթացին՝ քաղաքական որոշման ընդունման դեպքում։
Նրա խոսքով՝ բանակցությունները կշարունակվեն Միացյալ Նահանգներում, և նոր եռակողմ հանդիպումը կարող է կայանալ մեկ շաբաթվա ընթացքում։ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ առաջարկել է ուկրաինական և ռուսական բանակցային թիմերի հանդիպումը կազմակերպել ԱՄՆ-ում՝ հնարավոր է Մայամիում, և Ուկրաինան հաստատել է իր մասնակցությունը։
Նա նաև հայտնել է, որ աշխատանքներ են իրականացվում ուկրաինացի ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ՝ նշելով, որ փոխանակումները կշարունակվեն, և թիմերը կաշխատեն այդ գործընթացի վրա։ Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն կրկին առաջ է քաշել էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ լարվածությունը նվազեցնելու նախաձեռնությունը։ Ուկրաինան աջակցել է այդ առաջարկին, սակայն Ռուսաստանը դեռևս համաձայնություն չի հայտնել։
Նա ընդգծել է, որ ամենաբարդ հարցերը մնում են անփոփոխ, և Ուկրաինան վերահաստատել է իր դիրքորոշումը Դոնբասի հարցում՝ նշելով, որ դա համարում է ամենաարդար և ամենահուսալի մոդելը։ Միաժամանակ նշվել է, որ ամերիկյան կողմը որպես փոխզիջում կրկին բարձրացրել է «ազատ տնտեսական գոտու» գաղափարը։
Զելենսկին մեջբերել է, ուկրաինական պատվիրակությունը հայտարարությունը՝ Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր կնքել Միացյալ Նահանգների հետ, և Ուկրաինային վերաբերող որևէ դրույթ չի կարող հակասել երկրի Սահմանադրությանը և օրենքներին։
Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմը ներկայացրել է առաջարկ՝ պատերազմը ավարտել մինչև այս տարվա ամառը, և կարող է ճնշում գործադրել կողմերի վրա՝ այդ ժամկետներին համապատասխանելու համար։





























