Էփշտեյնի սկանդալից տուժածները․ նոր մանրամասներ
ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Ջեֆրի Էփշտեյնի արխիվի հրապարակումից անցել է մեկ շաբաթ։ Չնայած փաստաթղթերում հայտնվել են բազմաթիվ հայտնի անձանց անուններ, հրապարակման ամենալուրջ վնասը կրել են ոչ թե Էփշտեյնի ազդեցիկ ծանոթները, այլ նրա տասնյակ զոհերը, որոնց անձնական տվյալները հայտնվել են բաց հասանելիության մեջ, գրում է Meduza-ն։
Ավելի վաղ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է շուրջ երեք միլիոն էջ փաստաթուղթ, հարյուր հազարավոր լուսանկարներ և հազարավոր տեսանյութեր՝ վերցված Էփշտեյնի անձնական արխիվից։ Լրագրողները սկսել են ուսումնասիրությունը հիմնականում հայտնի անձանց վերաբերյալ, ինչի արդյունքում որոշ քաղաքական և հասարակական գործիչներ ստիպված են եղել ներողություն խնդրել, լքել պաշտոնները կամ հայտնվել քննության կենտրոնում։
Միաժամանակ հրապարակման բացասական հետևանքները առավել ծանր են եղել Էփշտեյնի զոհերի համար։ Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ փաստաթղթերում բացահայտվել են տասնյակ կանանց անուններ, լուսանկարներ և նույնիսկ կոնտակտային ու ֆինանսական տվյալներ։ Այդ տեղեկությունները սկսել են շրջանառվել սոցիալական ցանցերում՝ ուղեկցվելով սպառնալիքներով և հետապնդմամբ։
Չնայած նախարարությունը խոստացել է արագ շտկել սխալները, տուժածների ներկայացուցիչները պնդում են, որ վնասը արդեն անդառնալի է։ Նրանց խոսքով՝ անձնական տվյալների հրապարակումը ոչ միայն վտանգել է կոնկրետ մարդկանց անվտանգությունը, այլ նաև կարող է զսպող ազդեցություն ունենալ ապագա գործերում՝ ստիպելով սեռական բռնության զոհերին չդիմել իրավապահ մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...