ՊԵԿ-ը՝ ՀՀ ուղևորվող 3 տոննա կոկաինի մասին

Փաստաթղթերով և մնացած ամեն ինչով բեռը պետք է անցնի մաքսային սահմանը, որից հետո այն նոր կդառնա ՊԵԿ-ի ենթակայության ներքո գտվող հարց: Այս մասին գրում է Tert.am-ը։ 

Մեկնաբանություն էինք խնդրել Իտալիայի նավահանգստում հայտնաբերված մոտ 3 տոննա կոկաինի մասին, որը Հայաստան էր ուղևորվում Էկվադորից։

 

ՊԵԿ-ից հայտնել են, որ իրենք որևէ տեղեկություն և պատասխանատվություն չունեն, քանի դեռ բեռը չի անցել ՀՀ սահմանը․

 

«Ամենամեծ ցանկության դեպքում էլ՝ չենք կարող որևէ տեղեկություն հաղորդել, քանի դեռ բեռը չի հասել ՀՀ, անցնելուց հետք ենք մենք դառնում բեռի տնօրինողը»,- ասել են ՊԵԿ-ից։

 

Հիշեցնենք, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը հայտնաբերել է կոկաինի մոտ 3 տոննա ռեկորդային խմբաքանակ, որը Հայաստան էր ուղևորվում Էկվադորից։ Թմրանյութը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղևորվում էին Հայաստան։

Քաղաքականություն