Մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից` Հայաստանի առաջնության «Փյունիկ»-ի դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպի համար:
«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն, ցանկանում եմ ներողություն հայցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Որքան էլ որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր: Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Փյունիկ»-«Նոա» խաղի ժամանակ ակումբների մարզիչների` Եղիշե Մելիքյանի և Ռոբերտ Արզումանյանի միջև բախում էր տեղի ունեցել: Նրանց բաժանել էին մարզադաշտի այդ հատվածում գտնվող սպասարկու անձնակազմը և ակումբների ներկայացուցիչները:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականին պակասում է Մխիթարյանի պես առաջատարը. Բերեզովսկի
Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով ներկայումս աշխատում է ազգային հավաքականում որպես դարպասապահ...
ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի տարբերանշանը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը: Այս մասին հայտնում...
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում պարտվեց 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մ...
Դիտարկվում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման տարբերակը
Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն դիտարկում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման տարբերակը: Տե...