Բայդենից պահանջում են մտավոր ունակությունների թեստ հանձնել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 60 հանրապետականներ պահանջում են, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը մտավոր թեստ անցնի կամ հրաժարվի նախագահական մրցարշավին մասնակցելուց։ Կոնգրեսականների նամակը ուրբաթ օրը տարածել է Fox News հեռուստաալիքը։
Օրենսդիրները մտահոգություն հայտնեցին Բայդենի ներկայիս ճանաչողական վիճակի և նախագահի պաշտոնում ևս մեկ ժամկետով ծառայելու նրա կարողության վերաբերյալ այն բանից հետո, երբ նա հայտարարեց վերընտրվելու իր որոշման մասին:
«Մենք կարծում ենք, որ անկախ սեռից, տարիքից և քաղաքական կուսակցությունից, բոլոր նախագահները պետք է փաստագրեն և դրսևորեն առողջ մտավոր կարողություններ», – ասվում է 61 հանրապետականների նամակում:
«Չնայած ձեր նախագահության ընթացքում 2 ֆիզիկական քննություն եք ունեցել՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ին և 2023 թվականի փետրվարի 16-ին, որևէ ցուցում չկա, որ դուք ինտելեկտուալ թեստ եք հանձնել, և եթե արել եք, արդյունքները թաքցվել են հանրությունից»,- շարունակել են օրենսդիրները։ Նրանց կարծիքով՝ նախագահի մտավոր կարողությունների ստուգման բացակայությունը «մտահոգություն է առաջացնում ամերիկյան հասարակության մեջ»։ Կոնգրեսականները հիշեցրել են, որ Բայդենի նախագահության սկզբից նրանք արդեն երեք նամակ են գրել նրան՝ կոչ անելով մտավոր ունակությունների թեստ անցնել, սակայն պետության ղեկավարից պատասխան չեն ստացել։
«Մինչ դուք և ձեր աշխատակիցները անտեսում եք այս խնդրանքները, ամերիկացի ժողովուրդը շարունակում է կասկածել ձեր մտավոր և ճանաչողական կարողություններին և կորցնում է հավատը երկիրը ղեկավարելու ձեր կարողության նկատմամբ», – ասում են հանրապետականները:
Նրանք մեջբերել են Հարվարդի համալսարանի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների 57%-ը Բայդենին «մտավորապես պիտանի չի համարում նախագահի պաշտոնում կամ կասկածում է նրա մտավոր ունակություններին»։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներից»
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ըն...
Պապոյանն ու Թունյանը՝ Անկարայի գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանցիների հետ բանավեճի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը Անկարայում հասցեական ելույթներ...
Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին
Եվրամիությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն...
ՌԴ փոխվարչապետը՝ աշխատանքային եռակողմ խմբի հանդիպման ժամանակի ու վայրի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքա...