Նոր մանրամասներ՝ Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներից»
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ ախշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը։
«Այս պահին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա», – հայտնել են գրասենյակից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գյուղի տարածքում ճշգրտման ենթակա 12-կիլոմետրանոց գծից խնդրահարույց է համարվել 5-կիլոմետրանոց հատվածը։ Սակայն հերթական ճշգրտումներից հետո տարածքը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։
Մինչ այդ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Տեղ–Կոռնիձոր հատվածում հանդիպում են անցկացրել սահմանները ճշգրտելու նպատակով։
Այսպիսով, չնայած սահմանազատման հանձնաժողովի ֆորմալ գոյությանը, հայ–ադրբեջանական շփման գծում «ճշգրտումներն» իրականացնում են ուժային կառույցները։
Նշենք, որ մարտին ՀՀ արդարադատության նախարար, հանձնաժողովի անդամ Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման հայկական հանձնաժողովի գործունեությունը փակուղի չի մտել, քննարկումներ և ներքին աշխատանքներ են ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանն ու Թունյանը՝ Անկարայի գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանցիների հետ բանավեճի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը Անկարայում հասցեական ելույթներ...
Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին
Եվրամիությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն...
ՌԴ փոխվարչապետը՝ աշխատանքային եռակողմ խմբի հանդիպման ժամանակի ու վայրի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքա...
Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազա...