Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին
Եվրամիությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հուսադրող լուրեր Վաշինգտոնից»,– նշել է Կլաարը` մեկնաբանելով Վաշինգտոնում Միրզոյան–Բայրամով բանակցությունները։
Նա հավելել է, որ առաջընթացի կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով։ «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին և մեր գործընկերների հետ աշխատել կայուն խաղաղություն հասնելու համար»,– նշել է Կլաարը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանն ու Թունյանը՝ Անկարայի գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանցիների հետ բանավեճի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը Անկարայում հասցեական ելույթներ...
ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականներ կոչ են անում ձեռնարկել գործուն քայլեր՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին
ԵԽԽՎ 40 խորհրդարանական հորդորել են Ադրբեջանին անհապաղ կատարել պարտադիր ուժ ունեցող ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները ու Արդարադ...
Նոր մանրամասներ՝ Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներից»
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ըն...
Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման խնդրով դիմում է Ռուսաստանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ան...