Պապոյանն ու Թունյանը՝ Անկարայի գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանցիների հետ բանավեճի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը Անկարայում հասցեական ելույթներ են ունեցել, որոնք բուռն արձագանքի են արժանացել ադրբեջանցիների կողմից։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանից պատվիրակություն է մեկնել Թուրքիա` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին մասնակցելու։ Գագաթնաժողովին հաջորդած լիագումար 61-րդ նիստում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը խոսել են Ադրբեջանի ապօրինի գործողությունների մասին։
«Անդրադարձա Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձություններին, անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին նրանք, բնականաբար, բուռն արձագանքեցին»,– իր ելույթի մասին խոսել է Թունյանը։
Պապոյանը ևս խոսել է իրավիճակի մասին` շեշտելով, որ Ադրբեջանը շրջափակման է ենթարկել Արցախը և արցախահայությանը, մարդիկ այսօր սոցիալական շատ խնդիրների առաջ են կանգնած։ Ոչ միայն դեղորայքի, պարենի պակաս կա, այլև ցեղասպանության վտանգ։
«Իմ ելույթի ժամանակ ադրբեջանցիները այսպես ասած տաքացան, ինձ մեղադրեցին սուտ խոսելու մեջ»,– նշել է Պապոյանը։
Թունյանը նաև տեղեկացրել է, որ իրենք հորդոր են հղել կազմակերպության գլխավոր քարտուղար, ազգությամբ ադրբեջանցի Ասաֆ Հաջիևին` պահանջելով, որ նա այլևս չխախտի քաղաքական չեզոքության սկզբունքը։
«Օգտագործելով կազմակերպության սոցիալական ցանցի հարթակները` Twitter և այլն, միակողմանի հայտարարություններ է արել, նաև թուրքական Anadolu–ին տված հարցազրույցում, հանդես գալով ի պաշտոնե, անթույլատրելի հայտարարություններ է արել նաև Հայաստանի հասցեին, ընդհուպ ուժի կիրառման սպառնալիքի մասին խոսել»,– ներկայացրել է Թունյանը։
Նրա խոսքով` իրենք կոչ են արել, որ Հաջիևը ոչ միայն հեռացնի այդ հրապարակումները, այլև հետագայում էլ նման բան չանի։
Նմանատիպ հոդվածներ
Տոյվո Կլաարը` Միրզոյան–Բայրամով բանակցությունների մասին
Եվրամիությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն...
ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականներ կոչ են անում ձեռնարկել գործուն քայլեր՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին
ԵԽԽՎ 40 խորհրդարանական հորդորել են Ադրբեջանին անհապաղ կատարել պարտադիր ուժ ունեցող ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները ու Արդարադ...
Նոր մանրամասներ՝ Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներից»
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ըն...
Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման խնդրով դիմում է Ռուսաստանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ան...