ՌԴ փոխվարչապետը՝ աշխատանքային եռակողմ խմբի հանդիպման ժամանակի ու վայրի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վայրը, օրն ու ժամը կորոշվի երեք երկրների փոխվարչապետների խորհրդակցությունների ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ։ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման վայրի և ժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի խորհրդակցություններից հետո»,–ասել է նա։
Ավելի վաղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների արդյունքներին, ասել էր, որ հաջորդ շաբաթ պետք է կայանա եռակողմ խմբի հանդիպումը՝ փոխվարչապետների գլխավորությամբ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։
Նմանատիպ հոդվածներ
«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք եւ երթ Կոռնիձորում
Այսօր՝ մայիսի 20-ին, «Կամավորական շարժում» ՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Սյունիքում՝ Կոռնիձորում։ «Հայաստանին պարտադ...
Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազա...
«Իշխանության լկտիությունը չափ ու սահման չունի». Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն անդրադարձել է զոհված զինծառայողի մոր կալանավորմանը: «Մտահոգիչ իրավիճակ ...
Ի՞նչ է սպասվում ռուս-ուկրաինական պատերազմի 500-րդ օրը. Զելենսկի
Ելույթ ունենալով Ճապոնիայում G7-ի նստաշրջանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, որ հունիսին կլրանա լայ...