Կա համաձայնություն՝ ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները Մոլդովայում էլ են հանդիպելու․ ԵՄ
Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին` Եվրամիությունը վերահաստատում է, որ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ, գրում է «Ազատությունը»։
«Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել` պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, և որ դրան զուգորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», - հայտնել է Միշելի խոսնակը։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե այդ երկրի նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Ավելին, նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ-պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։
«Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն, վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել», - ասել էր Այխան Հաջիզադեն։
Բրյուսելից, մինչդեռ, հակադարձում են, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել և’ Շառլ Միշելի մասնակցությամբ, և' Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին:
«Մենք պատրաստվում ենք դրանց անցկացմանը», - «Ազատությանն» ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերն անարգելու վերաբերյալ գործը նորից կքննվի
Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի։ Այս մասին իր ֆեյսբուքյ...
«Կարմիր խաչը» կողմերի հետ քննարկում է Լաչինի միջանցքով բուժառուների տեղափոխումը վերսկսելու հարցը. Էթերի Մուսայելյան
Ապրիլի 23-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ-ն ընդամենը երեք անգամ է Արցախից բուժառունե...
ՆԳ նախարարը և ոստիկանապետը ոստիկանական ուժեր են ուղարկել Սյունիք․ որն է պատճառը․ ԶԼՄ
Այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ա...
Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար
Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխա...