«Կարմիր խաչը» կողմերի հետ քննարկում է Լաչինի միջանցքով բուժառուների տեղափոխումը վերսկսելու հարցը. Էթերի Մուսայելյան
Ապրիլի 23-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ-ն ընդամենը երեք անգամ է Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։
«Այժմ Կոմիտեն որոշում կայացնող բոլոր կողմերի հետ քննարկումներ է իրականացնում Լաչինի միջանցքով բուժառուներին տեղափոխելու գործընթացը վերսկսելու և այլ մարդասիրական խնդիրներին արձագանքելու համար»,-ասել է Է. Մուսայելյանը։
Նա հավելել է, որ 2022 թ․ դեկտեմբերի 19-ից մինչև ընթացիկ տարվա ապրիլի 29-ը Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ է տեղափոխվել 394 բուժառու:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը և ոստիկանապետը ոստիկանական ուժեր են ուղարկել Սյունիք․ որն է պատճառը․ ԶԼՄ
Այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ա...
Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերն անարգելու վերաբերյալ գործը նորից կքննվի
Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի։ Այս մասին իր ֆեյսբուքյ...
Ինչ անշարժ գույք են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում․ «Փաստինֆո»
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Տեղեկությունը պաշտոնապես «Փաստինֆո»-ի գրավոր...
Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար
Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխա...