Արևմուտքը 104 տարի փորձում է վրեժ լուծել Թուրքիայից. Թուրքիայի ՆԳՆ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ արևմտյան մամուլը, որպեսզի իրագործի ԱՄՆ պլանը, մանիպուլյացիաներ է կազմակերպում Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ:
«ԱՄՆ ծրագիրն ակտիվորեն ամրապնդվում է։ Արեւմտյան մամուլի միջամտության պատճառը ԱՄՆ-ի ծրագրի իրականացումն է»,- ասել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը։
Սոյլուն կարծում է, որ 1960-ից հետո Արևմուտքը ներթափանցեց Թուրքիայի քաղաքական համակարգ, սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանը դադարեցրեց Արևմուտքի ներթափանցումը երկիր, ուստի Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել Թուրքիայի ներքաղաքական գործընթացներին։
Նրա խոսքով՝ երկրում ԱՄՆ դեսպանը ցանկանում է վերահսկել մայիսի 14-ի համընդհանուր ընտրությունների ընթացքը։
Սոյլուն մեղադրել է Արեւմուտքին 104 տարի շարունակ Թուրքիայից վրեժխնդիր լինելու մեջ՝ արեւմտյան աշխարհաքաղաքական նախապատվությունները չընդունելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան
«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապ...
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին,...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...