Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերում Հայաստանում առկա իրավիճակին. Կոպիրկին
Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերում Հայաստանում առկա իրավիճակին, ՀՀ–ի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին և ամեն ջանք գործադրում է, որպեսզի երկրում խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան հաստատվի։ Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով` Մոսկվան աջակցում է բոլոր այն ջանքերին որոնք ուղղված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը։
«Մեր կարծիքով` այսօր այդ ջանքերը, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, պետք է նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ամրագրվել են երեք երկրների ղեկավարների կողմից` եռակողմ հայտարարությամբ»,- ասել է Կոպիրկինը։
Դեսպանն ընդգծել է, որ դա Ռուսաստանի սկզբունքային և հայեցակարգային դիրքորոշումն է, և դրա հիման վրա է, որ աշխատանքներ են տարվում, ակտիվ ջանքեր են գործադրվում գործընթացն առաջ տանելու համար։
Կոպիրկինը նշել է, որ Մոսկվան հենց այդպես է տեսնում բոլոր այն երաշխիքները, որոնց դեպքում էսկալացիա չի լինի, և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից։
«Մենք մշտապես կապի մեջ ենք կողմերի հետ և ակտիվորեն առաջ ենք տանում խաղաղության օրակարգը` տրամադրելով միջնորդական ծառայություններ։ Հուսով ենք` շուտով հանդիպում կկայանա Մոսկվայում»,- ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն աշխատում է Լեռնային Ղարաբաղում, ջանքեր է գործադրում և լուծում իր առջև դրված առաջադրանքները, չնայած խնդիրներին` օգնում է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բ...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...
Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է. Արմեն Գրիգորյանը՝ բանակցությունների մասին
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այս...