Ալիևի օգնականը խոսել է Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին
Ինչպես հայտնել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անուղղակիորեն խոսել է Բրյուսելում Փաշինյանի հետ Ալիևի առաջիկա բանակցությունների մասին՝ ասելով, որ Ադրբեջանն իրեն բավականին հարմարավետ է զգում Շառլ Միշելի առաքելության հետ, քանի որ ԵՄ-ն չունի թաքնված օրակարգ։ Հանդիպման նախապատրաստման ընթացքում եվրոպական կողմը մշակել է բանակցությունների առանցքային հայեցակարգը և կառուցվածքը։
Financial Times-ը գրում է, որ Բրյուսելում կայանալիք բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանան Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղակայման խնդրի վրա։ Կողմերը կքննարկեն նաև սահմանազատման, գերիների փոխանակման և ականազերծման հարցեր։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է հայկական կողմի պնդումները, թե անցակետի կազմակերպման նպատակը ղարաբաղցի հայերին շրջափակելն է։
«Սեփական տարածքի բնակեցումը նորմալ է յուրաքանչյուր երկրի համար»,- ասել է Հաջիևը, ապա ավելեցրել, որ ճանապարհը փակ է միայն ապօրինի երթեւեկության համար:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...