«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին կրակոցների հետքեր են հայտնաբերվել. մանրամասներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր առավոտյան կրակոցի հետքեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ահազանգողի կարծիքով` հետքը եղել է օդաճնշիչ ատրճանակից։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ, որը դեռ տեղում աշխատում է, դրա համար այլ մանրամասներ դեռ չունենք»,– նշել է նա։
Auroranews-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից նշեցին, որ այս պահին հանգամանքների վերաբերյալ որևէ բան ասել չեն կարող։ Հարցին՝ կրակոցները գիշերն են եղել, թե՞ առավոտյան, նշեցին, որ հստակ ինֆորմացիա լինելու դեպքում կտեղեկացնեն։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից Sputnik-ին հայտնել են , որ կրակոցների հետքերը հայտնաբերվել են միջանցքի պատուհանին։
«Ոչ մի բան տեղի չի ունեցել, առավոտյան պատուհանի վրա հետքեր ենք տեսել, զանգել ենք ոստիկանություն։ Վարկածներ չենք շրջանառում»,– ասել է կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյանը։