Լիոնել Մեսսին կարող է պատժվել Սաուդյան Արաբիա մեկնելու համար
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի աստղային հարձակվող և Արգենտիանայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հնարավոր է պատժվի Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ L’Équipe-ը գրել է, որ ՊՍԺ-ն Մեսսիի այցը Սաուդյան Արաբիա չի թույլատրել։
«Նա դրա համար ո՛չ դիմել է մարզիչ Քրիստոֆ Գալտիերին, ո՛չ էլ տնօրեմ Լուիս Կամպոսին։ Դա մի միջադեպ է, որը կարող է ներկայացնել ակումբը որպես դիսֆունկցիոնալ ու ոչ այնքան բարենպաստ լույսի ներքո, երբ Մեսսիի նկատմամբ կիրառվող չափանիշները չեն համընկնում նրա թիմակիցների հետ»,- գրել է կայքը:
35-ամյա աշխարհի չեմպիոնը մեկնել է Ֆրանսիայի Լիգա 1-ում «Լորյանից» կրած 1։3 հաշվով պարտությունից ժամեր անց։ Մեսսիի այս քայլը, ըստ աղբյուրի, առաջացրել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի դժգոհությունը: Ինչ վերաբերում է, թե ինչպես կվարվեն Մեսսիի հետ ակումբում, դեռ հայտնի չէ: