Խաղաղ ակցիա․ Շուշի տանող ճանապարհին վրաններ են տեղադրվել
«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը խաղաղ ակցիա է կազմակերպել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին, որտեղ նաև վրաններ են տեղադրվել։
«Որպես Արցախի երիտասարդների նախաձեռնող խմբի ներկայացուցիչ՝ կոչ մ անում բոլոր մեր հայրենակիցներին մեր քաղաքական, ապաքաղաքական բոլոր սթափ ուժերին միանալ մեր ակցիային՝ ո՛չ Արցախի ժողովրդի էթնիկ զտման խորագրով։ Մենք գտնվում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող՝ Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածում։ Մեր բողոքն ու պահանջն է, որպեսզի Ադրբեջանը Բերձորի տարածքում ապօրինի տեղադրված անցակետը այտեղից հեռացնի։ Ակցիան այստեղից շարունակվելու է անժամկետ, մինչև մեր պահանջը չլուծվի»,- ասել է ակցիայի մասնակից Դավիթ Բագիրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ անշարժ գույք են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում․ «Փաստինֆո»
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Տեղեկությունը պաշտոնապես «Փաստինֆո»-ի գրավոր...
Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձ...
ՆԳ նախարարը և ոստիկանապետը ոստիկանական ուժեր են ուղարկել Սյունիք․ որն է պատճառը․ ԶԼՄ
Այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ա...
Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերն անարգելու վերաբերյալ գործը նորից կքննվի
Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի։ Այս մասին իր ֆեյսբուքյ...