Ինչ անշարժ գույք են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում․ «Փաստինֆո»
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Տեղեկությունը պաշտոնապես «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։
Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ խնդրել է տեղեկություն տրամադրել՝ օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից ՀՀ-ում ձեռք բերված գույքի, դրանց տեսակի մասին՝ 2018-2023թթ ընթացքում։
Կադաստրի կողմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նախ արձանագրել են, որ Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում սեփականության իրավունքով գույք ձեռք չի բերվել: Համենայն դեպս` իրավաբանական անձանց անունով գրանցված անշարժ գույք առկա չէ:
Փոխարենը` Հայաստանում սկսել են գույք ձեռք բերել Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք: Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք 2018-2022թթ Հայաստանում ձեռք են բերել ընդհանուր առմամբ 46 անշարժ գույք, որից 40-ը բնակարան, 2-ը՝ բնակելի տուն, 3-ը՝ հասարակական, 1-ը՝ հող։ Բնակարաններից 7-ը ձեռք է բերվել 2018թ, 12-ը՝ 2019թ. , 2-ը՝ 2020 թ., 8-ը՝ 2021թ, 11-ը 2022թ.։ Բնակելի 2 տունը և հասարակական 3 գույքը ձեռք են բերվել 2019թ։ Նույն թվականին ձեռք բերված 1 հողատարամասը 2021թ. օտարվել է։
Թուրքիայի քաղաքացիներից բացի, պարզվում է, 2018-2023թթ ընթացքում ՀՀ-ում գույք են ձեռք բերել նաև Ադրբեջանի քաղաքացիներ, իհարկե՝ առավել քիչ թվով։ Այսպես, 2018-2022թթ ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել ընդհանուր առմամբ 3 բնակարան, 1 բնակելի տուն, 1 հասարակական տարածք։ Բնակարանները ադրբեջանցիները ձեռք են բերել 2018թ, 2019թ, և 2022թ., բնակելի տունը՝ 2022թ., հասարակական տարածքը՝ 2019թ.։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը և ոստիկանապետը ոստիկանական ուժեր են ուղարկել Սյունիք․ որն է պատճառը․ ԶԼՄ
Այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ա...
Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերն անարգելու վերաբերյալ գործը նորից կքննվի
Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի։ Այս մասին իր ֆեյսբուքյ...
«Կարմիր խաչը» կողմերի հետ քննարկում է Լաչինի միջանցքով բուժառուների տեղափոխումը վերսկսելու հարցը. Էթերի Մուսայելյան
Ապրիլի 23-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ-ն ընդամենը երեք անգամ է Արցախից բուժառունե...
Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձ...