Պելեի անունը ներառվել է պորտուգալերենի բառարանում՝ որպես «լավագույն» բառի հոմանիշ
Պորտուգալերենի բրազիլական Միքայելիսի բառարանը հաստատել է ֆուտբոլիստ Պելեի անունը՝ որպես «լավագույն» բառի հոմանիշ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Պելեի հիմնադրամը:
«Նա, ով սովորականից դուրս է, ով իր որակով, արժեքով կամ գերազանցությամբ չի կարող համեմատվել ոչնչի կամ որևէ մեկի հետ. բացառիկ, անհամեմատելի, եզակի»,- ասվում է բառարանի կայքում pelé բառի սահմանման մեջ։
Բառարանը նաև պորտուգալերենով տվել է pelé-ի երեք օրինակ։
Նշենք, որ Պելեի իսկական անունը Էդսոն Արանտիս դու Նասիմենտու է։ Նա իր մականունը ստացել է մանկուց՝ ի պատիվ «Վասկո դա Գամա» ակումբի դարպասապահ Բիլեի, ում անունը նա սխալ էր արտասանել մանկության տարիներին:
Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն Պելեին ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Նա աշխարհի միակ խաղացողն է, ով որպես խաղացող երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Դա տեղի է ունեցել 1958, 1962 և 1970 թվականներին: Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Հարությունյանը 7։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպայի չեմպիոններին «Զվարթնոցում» դիմավորեցին զուռնա-դհոլով
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր հաղթանակը նվիրում է սահմանը պաշտպանող տղաներին։ Նա այդ մա...
Ալեքսանյանը հաղթեց մեկ ոտքով, Ամոյանը` վերջին վայրկյանին
Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին, հունահռոմեական ոճի հայ ըմբիշների մեդալներն ավելի շատ կլինե...
Եւս 33 մլն դրամ հատկացվեց․ ծանրամարտի առաջնության կազմակերպման համար լրացուցիչ ծախս է պահանջվել
Կառավարության՝ ապրիլի 21-ի նիստին վերաբաշխում կատարեց կառավարության պահուստային ֆոնդից։ 33 մլն 716 հազար դրամը հատկացվեց...