Եւս 33 մլն դրամ հատկացվեց․ ծանրամարտի առաջնության կազմակերպման համար լրացուցիչ ծախս է պահանջվել
Կառավարության՝ ապրիլի 21-ի նիստին վերաբաշխում կատարեց կառավարության պահուստային ֆոնդից։ 33 մլն 716 հազար դրամը հատկացվեց ԿԳՄՍ նախարարությանը Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ ձևով կազմակերպման և անցկացման համար:
Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ 1,16 մլրդ դրամ գնային առաջարկով: Այդ ՍՊԸ-ի հետ 1,16 մլրդ դրամ ընդհանուր գումարով կնքվել է պայմանագիր:
Սակայն առաջնության կազմակերպման գործընթացի շրջանակում առաջացել է նոր ծառայությունների անհրաժեշտություն, մասնավորապես «Կիլիկիա» մարզադահլիճի մասնակի բրենդավորում (մարզումային դահլիճի ֆասադի ճակատային մասի, մուտքի դռների և ներսի բրենդավորում), բրենդային այլ պարագաների պատրաստում, այդ թվում՝ բրենդային պայուսակների պատրաստում (750 հատ), բրենդային ջրաման (750 հատ), բրենդային նոթատետր (750 հատ), բրենդային գրիչ (750 հատ), կրծքանշան (58 մմ 375 հատ, 44 մմ 375 հատ, 30 մմ 40 հատ):
Վերը նշված ծառայությունների համար կպահանջվի ևս 33 մլն 716 հազար դրամ գումար:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Հարությունյանը 7։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպայի չեմպիոններին «Զվարթնոցում» դիմավորեցին զուռնա-դհոլով
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր հաղթանակը նվիրում է սահմանը պաշտպանող տղաներին։ Նա այդ մա...
Գիլոյանը՝ Հայաստանին 300 հազար եվրո տուգանելու խոսակցությունների մասին
«Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով ՀՀ-ն որևէ ֆինանսական տույժի չի ենթարկվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում․ Դավթյանին զուռնա-դհոլով դիմավորեցին
Ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Դժվար էր: Անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողությունը կար, որ...